Ֆուտբոլին հրաժեշտ է տվել մեր ազգային հավաքականի ամենափորձառու պաշտպաններից մեկը` Ռոբերտ Արզումանյանը


12:03 , 1 նոյեմբեր, 2018

Ֆուտբոլին հրաժեշտ է տվել մեր ազգային հավաքականի ամենափորձառու պաշտպաններից մեկը` Ռոբերտ Արզումանյանը: Ռոբն ազգային հավաքականում անցկացրել է 74 հանդիպում, դարձել 5, այդ թվում` հիշարժան գոլերի հեղինակ` Իսպանիա, Պորտուգալիա:

Շնորհակալությո՜ւն, Ռոբերտ, տարիներ շարունակ եռագույնին քո նվիրումի, մեզ պարգևած ուրախության բազում ակնթարթների համար:

ՀԳ․ Հուսամ՝ ՀՖՖ-ն առաջիկա ընկերական հանդիպումներից մեկը կդարձնի Արզումանյանի հրաժեշտի հանդիպում՝ ֆուտբոլասերներին հնարավորություն տալով շնորհակալություն հայտնելու մեր կենտրոնական պաշտպանին: