«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանն առողջապահության համակարգում պաշտոնների նշանակած իր ընկերների աշխատավարձերը կրկնակի բարձրացրել է
09:00 , 1 նոյեմբեր, 2018
«ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը փորձում է առավելագույնս հարմարավետ պայմաններ ստեղծել իր ընկերների համար:
Հիշեցնենք՝ նախարարը Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն, երջանկահիշատակ Արա Ասոյանի որդուն ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե պետք է վերջ դրվի ժառանգականությանը: Այնուհետեւ հաստատության տնօրեն նշանակեց Մհեր Դավիդյանցին: Նրա նշանակումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում, և լուրեր տարածվեցին, որ Դավիդյանցը առողջապահության նախարարի ԺՊ Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերն է, ինչի արդյունքում էլ հաղթել է մրցույթը:
«Ժողովուրդ» օրաթերթն հայտնի դարձավ, որ հիմա էլ հիվանդանոցի տնօրենների և տեղակալների աշխատավարձը բարձրացրել է: Տնօրենի աշխատավարձը, օրինակ, 350 հազարից դարձել է 710 հազար դրամ: Դավիդյանցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատել է այդ լուրը. «Ես չեմ փոփոխել: Դա փոփոխվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: