Հեղափոխությանն անմիջականորեն մոտ կանգնելու մասին Կոնջորյանի ասածից կարելի է ենթադրել, որ միանում է ՔՊ-ին, բայց մեզ նման բան չի ասել. Դավիթ Խաժակյան


22:00 , 31 հոկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Լուսավոր Հայաստան կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ով այսօր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարել է կուսակցությունից հեռանալու մասին, երեկ է կուսակցությանը տեղեկացրել է այդ որոշման մասին:

Tert.am -ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը. «Հայտնել է պատճառները երեկ, իսկ այսօր հայտարարել է որոշման մասին»:

Հարցին, թե որոնք են պատճառները, ԼՀԿ ավագանու անդամն ասաց. «Ըստ էության, այն, ինչ գրված է իր հայտարարության մեջ, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»:

Նշենք, որ Հայկ Կոնջորյանի՝ քիչ առաջ տարածած հայտարարության մեջ որպես պատճառ նշված է կուսակցության ապագայի վերաբերյալ ունեցած մոտեցումների տարբերություն, նաև ասված է. «Ես գիտեմ, որ անցյալի ուրվականը դեռ թափառում է Հայաստանում: Ես համոզված եմ, որ ապագայի և անցյալի կռվում պիտի կանգնել հեղափոխության կողքին ուղղակիորեն, անմիջականորեն, ուս-ուսի տված»: Նա նաև գրել էր, որ մեր պետության նավը դուրս է եկել ծով, որը լի է փոթորիկներով և ծովահեններով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։