Մեսսին վնասվածքից հետո վերսկսել է մարզումները


21:00 , 31 հոկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով վնասվածք էր  ստացել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի` «Սևիլիայի» հետ խաղում (4:2) վերսկսել է մարզումները կատալոնական ակումբի կազմում:

Այս մասին հայտնում է իսպանական ակումբի «Թվիթերի» պաշտոնական էջը:

Ֆուտբոլիստը ձեռքի վնասվածք էր ստացել այդ խաղում և փոխարինվել առաջին կեսի միջնամասում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։