«Որոշում կայացրի Երվանդ Մանարյանին ՀՀ ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին». Նիկոլ Փաշինյան


17:12 , 31 հոկտեմբեր, 2018

Որոշում կայացրի Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:

Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:

Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո: