Հանրային քննարկում «Զվարթնոց»-ն Ազնավուրի անունով վերակոչելու վերաբերյալ


15:40 , 31 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ՀՀ մշակույթի նախարարությունը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերակոչելու թեման հանրային քննարկման է ներկայացրել: Եթե ցանկանում եք կարծիք հայտնել վերոնշյալ հարցի վերաբերյալ, ապա մինչև նոյեմբերի 5-ը կարող եք լրացնել հայտաձևը:

Քննարկման օրվա, ժամի և վայրի մասին նախարարությունը լրացուցիչ կհայտնի դիմումների ժամկետի ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում: