15:30 , 31 հոկտեմբեր, 2018
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ներում շնորհելու խնդրանքով չի դիմի երկրի գործող կամ ապագա նախագահին և մտադիր է Վրաստանի իր կորցրած քաղաքացիությունը վերականգնել դատարանի միջոցով, հայտնում է «Интерфакс»-ը:
«Ես մտադիր չեմ ներման համար դիմել ոչ նախագահ Մարգվելաշվիլիին (Վրաստանի գործող նախագահ) և ոչ էլ նախագահ Վաշաձեին (նախագահի թեկնածու): Ինձ ոչ մեկի ներումը հարկավոր չէ: Դուք, հավանաբար, ինձ ինչ-որ մեկի հետ եք շփոթում: Ես ոչ մի հանցագործություն չեմ կատարել, բացի այն, որ վրացական պետություն եմ կառուցել: Ես ուղղակիորեն հայտարարում եմ՝ Գրիգոլ Վաշաձեին հարկ չի լինի ինձ ներում շնորհել: Ես մտադիր եմ իմ իրավունքները պաշտպանել դատարանում, երբ Վրաստանում արդարադատություն կլինի, և ես դրան կհասնեմ», - Ամստերդամից հայտարարել է Սաակաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ