Ուզբեկստանի փոխվարչապետը մարդկանց ստիպել է 40 րոպե կանգնել սառը ջրում


14:50 , 31 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ուզբեկստանի փոխվարչապետը պատժել է բամբակի դաշտերում աշխատողներին` նրանց ստիպելով կանգնել սառը ջրում: Նա արդեն ազատվել է պաշտոնից. հայտնում է vesti-ukr.com-ը:

Նշվում է, որ Զոյիր Միրզաևը  Ակկուրգանի շրջան այցի ժամանակ դժգոհ էր մնացել, թե ինչպես են  ոռոգվում բամբակի դաշտերը, և ստիպել է 6 տղամարդու` մոտ 40 րոպե կանգնած մնալ սառը ջրում:

Համապատասխան լուսանկարները հայտնվել են համացանցում` առաջացնելով քաղաքացիների դժգոհությունը: