ՀՀ-ն այնքան շատ մարտահրավերներ ունի, որ չի կարող իրեն շռայլություն թույլ տալ փոշիացնելու իր արտաքին քաղաքական մրցունակ կապիտալը. Ա. Աշոտյան


14:40 , 31 հոկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Հայաստանն այնքան շատ մարտահրավերներ ունի, որ չի կարող իրեն շռայլություն թույլ տալ փոշիացնելու իր արտաքին քաղաքական մրցունակ կապիտալը: Այս մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին ասաց «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր քաղաքականության հիմքում պետք է լինի ազգային շահը և պրագմատիզմը: Պետք էր ունենալ գործողությունների ծրագիր դեռևս մինչև հունիսի 1-ը՝ երբ SEPA-ն (եվրոյով վճարման միասնական գոտի) մտավ ուժի մեջ: SEPA-ն մտավ ուժի մեջ, մենք 6 ամիս հետո նոր գործողությունների ծրագիր ենք ավարտական փուլին հասցնում»,- նկատեց Ա. Աշոտյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի իմաստը ոչ թե զուտ ստորագրումն էր, այլ դրանով պայմանավորված բարեփոխումներ իրականացնելն էր, որպեսզի ՀՀ քաղաքացիների կյանքը տնտեսական, սոցիալական, քաղաքական ոլորտներում բարելավվի

քաղԱմբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ