Երկարատև դադարից հետո Ալվեսը վերսկսել է մարզումները


12:50 , 31 հոկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Պարի Սեն Ժերմենի» պաշտպան Դանի Ալվեսն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մասնակցել է փարիզյան թիմի առավոտյան մարզմանը: Այս մասին հաղորդում է L’Equipe-ն:

35-ամյա պաշտպանը լիովին ապաքինվել է վնասվածքից և երկարատև դադարից հետո մարզվել է ընդհանուր խմբում:

Վերջին անգամ Ալվեսը խաղադաշտ էր դուրս եկել մայիսի 8-ին՝ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի ժամանակ:

«Լեզ Էրբյեի» դեմ խաղում Ալվեսը ծնկի խաչաձև կապանների վնասվածք էր ստացել, որի պատճառով չընդգրկվեց Բրազիլիայի հավաքականի՝ աշխարհի առաջնության հայտացուցակում:

Հավելենք, որ «Պարի Սեն Ժերմենի» առաջիկա հանդիպումը կայանալու է նոյեմբերի 2-ին. Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակում փարիզյան թիմը հյուրընկակելու է «Լիլին»: Այդ խաղում Ալվեսի հավանական վերադարձի վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում: