Բա այսօր արքայազնից ինչի՞ Անահիտի կիսանդրին չպահանջեցիք


00:04 , 29 մայիս, 2013

Արմեն Աշոտյանն ու յուր գործընկեր, երիտՀՀԿ-ական Կարեն Ավագյանը մի խումբ երիտասարդների հետ մի քանի ամիս առաջ Բրիտանիայի դեսպանատան առաջ գոռում էին. «Ետ տվեք մեր Անահիտի բրոնզաձույլ արձանը»:

Ես էն ժամանակ ոչ մի բան չեմ գրել, հիմա ասեմ ասելիքս:

Բա էսօր ինչի՞ չգնացիք, ժիվոյ կանգնեիք էդ ծերուկ դարձած արքայազնին ասեիք. «Տվեք մեր Անահիտի կիսանդրին»:

Դուխներդ մենակ Ազգային ժողովում ընդդիմությանը քլնգելն ա գալի՞ս: Սեփական ժողովրդին արտագաղթելու հասցնելն ա գալի՞ս:

ՀԳ. Երնեկ հոգով ազատներին և ոչ երնեկ հոգով ստրուկներին: Դե մտեք, կերեք ընձի: