Մաքրում և կտրատում ենք խնձորները, ապա տապակում ենք շաքարավազի հետ կարագի մեջ 3-5 րոպե փակ կափարիչով մինչև խնձորների փափկելը:
Խառնում ենք կաթնաշոռը, կաթը, ձիթայուղը, շաքարավազը, աղը, ալյուրն ու փխրեցուցիչը և հունցում փափուկ խմոր:

Պատրաստի խմորը բաժանում ենք 10 գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնակում ենք, բացում բարակ շերտով, մեջտեղում դնում ենք մեկ գդալ միջուկ և լավ ամրացնում ենք խմորի ծայրերը:

Ապա բուլկիները դնում ենք նախապես պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում ենք ձու և թխում ջեռոցում 20-25 րոպե 180 աստիճանում:

Պատրաստի բուլկիները թողնում ենք` մի փոքր սառչեն, և անցնում համտեսմանը:
