Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հեռացման մասին:
«Սոլարին «Ռեալում» կմնա 1 կամ առավելագույնը 2 խաղով: Այդ ընթացքում «Ռեալը» բանակցություններ կվարի այլ մասնագետների հետ: Ներկա պահին Սոլարին լավ տարբերակ է, նա գիտի ակումբն ու ֆուտբոլիստներին, սակայն ես չեմ կարծում, որ նա կմնա երկար ժամանակով:
Հուսով եմ` նա չի կրկնի Զիդանի հաջողությունը` գլխավորելով ակումբը նմանատիպ իրավիճակում: Հարգում եմ Սոլարիին, սակայն ինձ թվում է, որ նա դեռ չի համապատասխանում ակումբի գլխավոր մարզչի պահանջներին:
Ըստ իս` «Ռեալի» համար լավագույն տարբերակը Կոնտեն է»,- Ռիվալդոյի խոսքն է մեջբերում