5 հանճարեղ շիզոֆրենիկներ, ովքեր փոխեցին աշխարհը


01:39 , 31 հոկտեմբեր, 2018

Հազար մարդուց հինգը հիվանդ է շիզոֆրենիայով։ Այս հիվանդությունը հավասարապես տարածված է և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ։ Շիզոֆրենիայի մասին առաջին հիշատակումները թվագրվում են մեր թվարկությունից առաջ 18-րդ դարին։

Իսկ հանճարներից ովքե՞ր են տառապել այս հիվանդությամբ։

Վինսենթ Վան Գոգ

Ենթադրվում է, որ Վան Գոգի նկարների մեծ մասը նկարվել է հենց շիզոֆրենիայի սրացման ժամանակ։ Այս ընթացքում նա օրական մի քանի նկար էր նկարում և ընդհանրապես չէր քնում։

Ֆրիդրիխ Վիլգելմ Նիցշե

Հետազոտողներն այն կարծիքին են, որ այս փիլիսոփան, որն անգամ քաղաքացիություն չուներ, տառապում էր շիզոֆրենիայի հատուկ տեսակով, որին բնորոշ է սեփական «ես»-ի հանդեպ մեծ կարծիք ունենալը։ Հավանաբար հենց այս հիվանդությունն էլ պատճառ է դարձել նրա՝ գերմարդու կոնցեպցիայի ստեղծման համար։

Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ

Նրա կյանքը և ստեղծագործություններն ուսումնասիրողների կարծիքով՝ Գոգոլը տառապում էր շիզոֆրենիայով, որը լրացվում էր փսիխոզի նոպաներով և կլաուստրաֆոբիայով։ Նրա մոտ հաճախ էին լինում ձայնային և տեսողական հալյուցինացիաներ։ Հենց սրանց ազդեցության տակ էլ նա ստեղծել է իր մի շարք հերոսներին։

Իսահակ Նյուտոն

Հետազոտողների մի մասը կարծում է, որ Նյուտոնը տառապել է շիզոֆրենիայով։ Նա հանճարեղ մաթեմատիկոս  և ֆիզիկոս էր, բայց նրա հետ շփվելը շատ դժվար էր, իսկ նրա տրամադրությունն անընդհատ փոփոխվում էր։

Մայա Մյակիլա

Շվեդ նկարչուհի է, ով նույնպես տառապում է շիզոֆրենիայով։ Նա ապրում է Նորրկոփինգ փոքրիկ քաղաքում։ Բուժող բժիշկներն ուսումնասիրում են նաև նրա նկարները։ Համարվում է ժամանակակից ամենապրովոկացիոն նկարիչներից մեկը։