Մահը միշտ գտնվում է մարդու կողքին։ Եթե գիտակցենք այս հանգամանքը, ապա կկարողանանք գնահատել կյանքի ամեն մի ակնթարթը։
Մարդիկ վախենում են մահվան մասին մտածելուց կամ խոսելուց, բայց մեզնից յուրաքանչյուրն անցնում է իր կյանքի ուղին և վերջում մահանում։ Բոլոր մարդիկ ծնվում են և մահանում։ Կա նաև այսպիսի մի արտահայտություն՝ երբ մարդը ծնվում է, նա արդեն սկսում է մահանալ։
Դեռևս հայտնի Դոն Խուանն էր ասում, որ մահը մեր մշտական ուղեկիցն է։ Այն գտնվում է մեր ձախ կողմում՝ պարզած ձեռքի հեռավորության վրա, և մեր միակ իմաստուն խորհրդատուն է։ Ամեն անգամ երբ ռազմիկը զգում է, որ ամեն ինչ վատ է ընթանում, նա նայում է իր ձախ կողմը և հարցնում՝ արդյոք դա այդպես է։ Այդ ժամանակ մահը պատասխանում է, որ նա սխալվում է, և նրա հպումից բացի՝ ոչ մի բան չկա, որը կարող է նշանակություն ունենալ։ Նրա մահը ասում է․ «Բայց ես դեռևս չեմ հպվել քեզ»։
Մեր կյանքի ընթացքում տեսել ենք, որ մարդը սկսում է կյանքի մասին մտածել միայն այն ժամանակ, երբ մահն է մոտենում։ Բայց կարելի է նաև չսպասել նրա գալստյանը, բավական է միայն հիշել նրա մասին։ Սա կօգնի մեր կյանքը լցնել նոր բովանդակությամբ։
Ահա մահվան 5 կանոն, որոնք սովորեցնում են մեզ ապրել․
Կյանքի ժամանակավոր լինելու հանգամանքի գիտակցումը և մահվան մշտական լինելը հնարավորություն են տալիս արդյունավետ գործելու հիմա և այստեղ։
Գնահատեք կյանքը, գործեք։