Էրդողանի պալատում աշխատողների թիվը հասել է 2374-ի


20:20 , 30 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նորակառույց պալատը շինարարության փուլում մեծ ուշադրության էր արժանացել ոչ միայն հսկայական ծախսերի, այլև աշխատակիցների թվի պատճառով:

Ըստ Demokrathaber-ի` 2019 թվականի բյուջեն բացահայտել է նաև պալատում աշխատողների իրական թիվը: Պարզվում է` Էրդողանի 1100 սենյականոց պալատում աշխատակիցների թիվը 1108 հոգով ավելացել է: Աշխատակիցների ընդհանուր թիվն այս պահին, ըստ թուրքական Sozcu-ի, 2374-ն է: