Հայտնի է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ աստղը


23:20 , 30 հոկտեմբեր, 2018

Մեծ Բրիտանիայի ամենաահարուստ երիտասարդ աստղը 30-ամյա երգչուհի Ադելն է: Նրա կարողությունը 189 մլն դոլար է կազմում, գրում է Daily Mail-ը:

Նա երրոևդ տարին անընդմեջ արժանանում է այս կոչմանը:

Հայտնի է, որ Ադելի կարողությունը մեկ տարում ավելացել է 21 մլն դոլարով, ընդ որում՝ այդ ընթացքում նա նոր ձայնասկավառակ չի թողարկել:

Այս առումով Ադելին հետևում է 27-ամյա երգիչ Էդ Շիրանը, որի կարողությունը 120 մլն դոլար է:

Առաջատարների եռյակը 111 մլն դոլարով եզրափակում է 29-ամյա Դենիել Ռեդքլիֆը: