Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ հռչակագիր են ընդունել, որում անդրադարձել են նաև Արցախի հակամարտությանը


17:40 , 30 հոկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները՝ Մոհամադ Ջավադ Զարիֆը, Մևլութ Չավուշօղլուն ու Էլմար Մամեդյարովը, այսօր Ստամբուլում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հռչակագիր են ընդունել, որում անդրադարձ է կատարվում նաև Արցախի հիմնախնդրին: Այս մասին գրում է tert.am-ը:

«Интерфакс-Азербайджан»-ի փոխանցմամբ՝ հռչակագրում, ի թիվս այլն հարցերի, ընդգծված է բոլոր հակամարտությունների՝ «խաղաղ ճանապարհով ու միջազգայնորեն ճանաչված սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պահպանելով կարգավորման անհրաժեշտությունը»: Հատուկ ընդգծվել է արցախյան հակամարտության՝ տվյալ սկզբունքների հիման վրա կարգավորման կարևորությունը: