Օրվա մեծ մասը Թրամփը զբաղված է իր գործերով ու նախասիրություններով, ոչ թե աշխատանքով


17:20 , 30 հոկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն աշխատանքային օրվա ընթացքում ոչ մի գրաֆիկի չի հետևում և ավելի շատ ազատ ժամանակ ունի, քան նախքան ինքը Միացյալ Նահանգների ցանկացած այլ ղեկավար: Այս եզրակացությանն է հանգել Politico թերթը, որն ուսումնասիրել է ԱՄՆ-ի ղեկավարի գրաֆիկը:

Հրատարակությունն օրինակ է բերում անցյալ երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 23-ը, երբ նախագահն ինը ժամ ազատ ժամանակ ուներ, մինչդեռ աշխատանքային գրաֆիկում գրանցված էր ընդամենը երեք ժամ: Թերթի տվյալով՝ օրվա մեծ մասը Թրամփն անցկացրել է Twitter-ում, հեռախոսով հաղորդակցվել ընկերների հետ և հեռուստացույց դիտել, մինչդեռ նա եռակի պակաս ժամանակ է հատկացրել պաշտոնական հանդիպումների, ճեպազրույցների և հրապարակային ելույթների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։