Թուրք ցանցահենները շուրջ 700 կայքի վրա են հարձակվել


17:20 , 30 հոկտեմբեր, 2018

Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ թուրք ցանցահենների խումբը, որն իրեն Turkz է անվանել, հարձակվել է երկրի դեմ թշնամաբար տրամադրված 700 կայքի վրա:

Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով՝ ԱՄՆ-ին պատկանող հարյուրավոր կայքեր են հայտնվել նրանց թիրախում:

Հարձակման են ենթարկվել նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ/PKK) օգտին քարոզչություն իրականացնող , ինչպես նաև հայկական հարցին անդրադարձող կայքերը: