Visa համակարգի բոլոր զեղչերը՝ «Կոնվերս» բանկի կայքում


15:44 , 30 հոկտեմբեր, 2018

Visa վճարահաշվարկային համակարգի կողմից առաջարկվող տարաբնույթ զեղչերի մասին տեղեկատվությունն այսուհետև հասանալի կլինի «Կոնվերս» բանկի պաշտոնական կայքում: Ծառայությունը ներդրվել է Visa վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցության շրջանակներում:

««Կոնվերս» բանկը Հայաստանում միակ բանկն է, որը հնարավորություն է տալիս օնլայն երկու հարթակներում՝ բանկի կայքում ու ֆեյսբուքյան էջում ամբողջական, ամենաթարմ տեղեկատվությունն ստանալ աշխարհի տարբեր երկրներում Visa քարտապանների համար գործարկված զեղչային ակցիաների, այդ թվում՝ լոկալ զեղչային առաջարկների մասին»,- ասացին բանկում:

Կայքում և Ֆեյսբուքում տեղեկատվությունը սինխրոնացված է Visa վճարահաշվարկային համակարգի կողմից հրապարակվող ինֆորմացիայի հետ, ինչի շնորհիվ «Կոնվերս» բանկի հաճախորդներն անմիջապես կարող են տեղեկանալ նոր առաջարկների մասին: Գործում է նաև նախընտրելի չափորոշիչների (տարածաշրջան, քարտի տեսակ, ծառայության տեսակ և այլն) մուտքագրմամբ որոնման գործառույթ:

««Կոնվերս» Բանկը պարբերաբար իրականացնում է լոյալության տարբեր ծրագրեր՝ հաճախորդներին առաջարկելով զեղչեր, կատարած անկանխիկ գնումների դիմաց բոնուս-միավորներ, cashback ակցիաներ և այլն: Այս առաջարկը հաճախորդների խրախուսմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է, որը կհետաքրքրի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում անկանխիկ գործարքներ իրականացնողներին»,- եզրափակեցին բանկում:

Մանրամասները՝ այս հղումով: