Հանձինս Բելառուսի՝ Հայաստանը միշտ կունենա հուսալի և լավ բարեկամ. Ալեքսանդր Լուկաշենկո


12:30 , 30 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատում է հայ-բելառուսական հարաբերությունների բարեկամական և գործընկերային բնույթը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Չնայած ժողովրդավարական Հայաստանում առկա տարբեր տեսակետներին, հանձինս Բելառուսի դուք միշտ ունեցել եք ու կունենանք լավ և հուսալի բարեկամներ: Մենք ձեզ աշխատում ենք և միասնական տնտեսական տարածքում՝ Եվրասիական տնտեսական միությունում,  ՀԱՊԿ ռազմաքաղաքական միությունում: Եվ ինչ էլ որ ասեն, գրեն, մենք հավատարիմ կերպով  կատարում ենք մեր պայմանավորվածությունները, բոլոր պայմանավորվածությունները, որոնք այս կազմակերպությունների շրջանակներում են»,- ասել է Բելառուսի նախագահը: