Գտնվել է քնած ժամանակ նիհարելու մեթոդը


12:34 , 30 հոկտեմբեր, 2018

Ֆլորիդայի համալսարանի մասնագետները գտել են առանց որևէ ջանք գործադրելու նիհարելու միջոցը:  Նրանք պնդում են, որ արագորեն հնարավոր է նիհարել առանց որևէ հատուկ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների: Այս դեպքում անհրաժեշտ է ուտել քնելուց առաջ: Գիտնականները առաջարկում են այրել ճարպերը քնած ժամանակ՝ քնից առաջ ուտելով մի փոքր կաթնաշոռ, տեղեկացնում է British Nutrition Journal-ը:

Կենսաբանների կարծիքով՝ քնից 30-60 րոպե առաջ կաթնամթերքի մի փոքր չափաքանակը, օրգանիզմում գործի է գցում նիհարելու համար անհրաժեշտ գործընթացները:

Ճարպերի այրման բնական գործընթացը և օրգանիզմի նյութափոխանակության ամբողջական փուլի «վերականգնումն» ապահովում է կազեին սպիտակուցը: Գիտնականներն այս երևույթը բացատրում են այն հանգամանքով, որ կազեինն օրգանիզմում «վառարանի ռեժիմի» ակտիվացման պատճառ է դառնում: Այս վիճակում օրգանիզմը կաթնաշոռի թթվայնացման վրա ծախսում է գրեթե կրկնակի էներգիա՝ նաև ենթամաշկային ճարպերի որոշակի քանակ այրելով: