Օրենքի առջև հավասար են բոլորը


17:47 , 28 մայիս, 2013

ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ

Այսօր Հանրապետության օրվա առթիվ Սարդարապատում տեղի ունեցող միջոցառմանը մասնակցելու նպատակով ես և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապում էինք, ինչի պատճառով մեր մեքենաները խախտել են երթևեկության կանոնները և գերազանցել թույլատրված արագությունը: 

Գագիկ Շամշյանի անողոք տեսախցիկը, ճանապարհին տեղադրված արագաչափի հետ միասին, ֆիքսել են դա: 

Բնականաբար, մուծելու ենք տուգանքը: Վստահաբար` մեր և ոչ թե վարորդների գրպանից, քանի որ շտապելու մեղավորը մենք էինք:

Ափսոս, որ տուգանքների մի մասը չի ուղղվելու Արմավիրի համայնքներին:

Կարծում եմ, ապագայում կարելի է առաջարկել, որ նման տուգանքներից գոյացած գումարից մասնաբաժին ուղղվի այն համայնքների արտաբյուջետային հաշիվներին, որտեղ գրանցվել է խախտումը:

ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ: