Պարզվում է՝ ժամանակակից մարդը գնահատում է որակն ու հարմարավետությունը, հենց այդ պատճառով էլ ամենօրյա կերպարում շատերը ձգտում են երևալ հասարակ, բայց արժեքավոր հագուստով: Համաշխարհային նորաձևության տներն ամեն տարի ներկայացնում են սեզոնի թրենդային հագուստները, պայուսակները, կոշիկներն ու աքսեսուարները: Բավական է միայն հետևել միտումներին ու նույնիսկ նվազագույն բյուջեով դուք շքեղ տեսք կունենաք: Նախքան երևանցիների գեղեցիկ ու ոճային լուքերին անցնելը BlogNews.am-ն առաջարկում է ծանոթանալ աշուն-ձմեռ 2018 սեզոնի թրենդներին։
Հայտնի նորաձևության տներն իրենց հավաքածուներում այս սեզոնին ներառել են ինչպես նոր, այնպես էլ նոստալգիկ դետալներ. կրկին վերադառնալու են 80-ականների շատ սիրելի հագուստները: Աշուն-ձմեռ 2018/2019-ի ամենանորաձև գույնը «կարմիր տանձն» է։ Ըստ դիզայներների՝ հյութալի, բուրավետ և քաղցր աշնանային տանձն այս աշնան հիմնական գույնն է: Այն հիանալի է նայվում ինչպես առանձին, այնպես էլ այլ գույների համադրությամբ: Աշնան հերթական միտումը նաև ցեյլոնային դեղինն է և ծառի կեղևի գույնը` ձիթենու կանաչի նրբերանգով:
Այսքանը՝ աշուն-ձմեռ թրենդների մասին, իսկ հիմա առաջարկում ենք հետևել երևանյան street style-ին ու տեսնել, թե որքան ոճային են հագնվում երիտասարդներն ու արդյոք հետևո՞ւմ են նորաձևության տենդենցներին։ BlogNews.am-ի ֆոտոխցիկը հանգստյան օրերին շրջել է մայրաքաղաքում ու ֆիքսել ամենավառ կերպարներին։
Ժաննա
Ջինսե տաբատ՝ JLo - 31.000 դրամ
Գոտի՝ Off white - 94.000 դրամ
Սպորտային կոշիկ՝ Reebok insta pump Fury - 90.000 դրամ
Էրիկ
Սպորտային կոշիկներ՝ Nike air jordan - 72.000 դրամ
Վերնաշապիկ՝ Nike - 20.000 դրամ
Բաճկոն - 30.000 դրամ
Տոմա
Կիսաճտքավոր կոշիկ՝ New Yorker - 24.000 դրամԵլենա
Կոշիկ՝ Pierre Darre
Գոռ
Ջինսե տաբատ - 20.000 դրամՍվետա
Պայուսակ՝ Pull and Bear - 10.000 դրամՇուշան
Զգեստ՝ H&MՀասմիկ
Վերարկու՝ H&M
Բրոշ - 7000 դրամ
Պայուսակ - 15.000 դրամ
Ջինսե տաբատ՝ Pull and Bear
Անձրևանոց - 6000 դրամ
Բուրաս
Կաշվե բաճկոն՝ Bershka - 25.000 դրամ
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի