Song of Style


20:04 , 28 մայիս, 2013

Սկզբում որոշել էի իրադարձությունների ինչ-որ հաջորդականություն պահպանել և սահուն Չիկագոյից անցնել Սան Ֆրանցիսկոյի տպավորություններին, բայց հետո փոշմանեցի, շատ կանոնավոր կստացվեր: Հիմա ուզում եմ ձեզ մի քանի լուսանկար ցույց տալ հայտնի բլոգեր Song of Style (Aimee Song)-ի հետ հանդիպումից Սան Ֆրանցիսկոյում: Շատ հաճելի, անդադար ժպտացող աղջիկ էր, որը պարզվեց Լոս Անջելեսում շատ մոտ հայ ընկերուհի ունի և նույնիսկ մի քանի հայերեն բառ գիտի («բարև», «հաջող» և այլն):  Նրա բլոգն է http://songofstyle.blogspot.com: Ինստագրամում Aimee-ն ունի ավելի քան 831 հազար հետևորդ: Մի խոսքով ահա և նա.

 Հանդիպումն անց էր կացվում Union Square -ի վրա գտնվող Macy’s-ում: Կար DJ, մոդելները հագուստ էին ցուցադրում՝ ստենդերի վրա կանգնած, հաճելի մթնոլորտ էր:

 

 

 

 

 Ահա ևս մի քանի լուսանկար Song of Style-ի բլոգից.