10:10 , 29 հոկտեմբեր, 2018Panorama.am-ը գրում է.
Կոսովոյի իշխանությունները առաջիկա երեք տարիների համար նախատեսում են սեփական բանակը զինելու համար շուրջ 300 միլիոն եվրո ծախսել։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով խորվաթական Vecernji list թերթին։
Բանակի ստեղծման մասին օրինագծին Կոսովոյի խորհրարանն առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել հոկտեմբերին։ Պատգամավորները, մասնավորապես, հավանության էին արժանացրել երեք փաստաթուղթ, որոնք պետք է ընդլայնեն Կոսովոյի անվտանգության ուժերի լիազորությունները և դրանք վերածեն լիարժեք զինված ուժերի։ Սպասվում է, որ բանակը կազմված կլինի հինգ հազար զինծառայողներից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։