Շատերս կցանկանայինք մտքեր կարդալու կարողություն ունենալ, որպեսզի իմանայինք՝ խաբո՞ւմ է մեզ դիմացինը, թե՞ ոչ։ Բայց իրականում սուտը հասկանալու համար սուպերկարողություններ հարկավոր չեն։ Մենք գտել ենք սուտը հայտնաբերելու մեթոդները, որոնք հիմա կներկայացնենք ձեզ։
1․ Խաբեբան շատ է սիրում պատմության մեջ որոշ բացթողումներ անել։
2․ Նա խուսափում է տեսողական կոնտակտից։
3․ Նա շատ է օգտագործում «ես չեմ հիշում» արտահայտությունը, որպեսզի մեղմի իրավիճակը։
4․ Խաբեբան սովորաբար սեղմում է իր ատամները։
5․ Նա անկախ իրենից կարող է ձեռքը տանել դեպի ականջը, շրթունքը կամ քիթը։
6․ Նա կարող է նյարդայնանալ, ակտիվանում է քրտնարտադրությունը։
Բայց մի շտապեք նրան մեղադրել խաբելու մեջ։ Հնարավոր է նա իրականությունը թաքցնելու պատճառներ է ունեցել։