Հայաստանը միջազգային հարաբերություններում «մարդկային դեմք» է ստացել, որի հետ պետք է բանակցեն բոլոր խաղացողները


18:45 , 28 հոկտեմբեր, 2018
Բոլթոնի հայտարարության մեջ, անշուշտ, կոշտություն կար, բայց մենք պետք է սովորենք որ նման կոշտ հայտարարություններ դեռևս շատ ենք լսելու: 
Ի վերջո, նոր Հայաստանը միջազգային հարաբերություններում «մարդկային դեմք» է ստացել, որի հետ պետք է բանակցեն բոլոր խաղացողները: 
Նոր Հայաստանում իշխանություններին «զանգով» ճնշել հնարավոր չէ, քան որ ինչպես նշեց Բոլթոնը այս իշխանությունը ունի բարձր լեգիտիմություն: Պատկերացնո՞ւմ եք որքան վստահություն է պետք ընտրություններից առաջ նման հայտարարություն անելու համար: