19:00 , 28 հոկտեմբեր, 2018Մեր բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող երկվորյակ հրաշքների մայրիկը երեկ այցելել է ոստիականական բաժանմունք (համաձայն ընթացակարգի) և Գյումրու«Երեխաների տուն», որտեղ և գտնվում են իր փոքրիկները:
Քննիչի և Գյումրու «Երեխաների տուն» կենտրոնի տնօրենի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ փոքրիկների մայրիկն իրապես ցանկանում է իր հոգածության ներքո մեծացնել իր բալիկներին: Նա գիտակցել է, որ սխալ որոշում է կայացրել՝ ելնելով իր սոցիալական պայմաններից և խոստովանում է, որ չի պատկերացնում իր ապագան առանց իր փոքրիկների: