Բերանի հոտը կարող է ինֆարկտի նախանշան լինել


18:00 , 28 հոկտեմբեր, 2018

Ամերիկացի հետազոտողները զարմանալի օրինաչափություն են հայտնաբերել՝ վերլուծելով ինֆարկտ տարած տղամարդկանց բժշկական տվյալները: Պարզվել է, որ այդպիսի մարդկանց բերանի խոռոչում ավելի շատ մանրէներ են կուտակվում, քան այն տղամարդկանց, որոնք ինֆարկտ չեն տարել:

Գիտնականները հայտնաբերել են մանրէներ երկու տարբեր ձևեր՝ Tannerella forsynthesis և Prevotella intermedia: Հետազոտողների խոսքով՝ բերանում մանրէների հատկապես բարձր խտությունը գարշահոտ շնչառության գործոն է: Նրանք ենթադրել են, որ բերանում մանրէների պարունակության ավելացումը վկայում է սրտի իշեմիկ հիվանդության առկայության մասին:

Image result for Запах изо рта