«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում ՃՏՊ-ի հետևանքով երեք օտարերկրացի է տուժել


16:00 , 28 հոկտեմբեր, 2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 28-ին, ժամը 04:49-ին ահազանգ է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար-ծառայության  հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Honda Elegant» մակնիշի միկրոավտոբուսը (վարորդը՝ Ա. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները 3 տուժածներին՝ Եսնամ Սադեին (ծնված 1938 թ.) Յուսեֆե Ռոդային (ծնված 1970 թ.) և Չելեռի Նինոսին (ծնված 1970 թ.), մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները Եսնամ Սադեի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս երկու ուղևորներինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: