Գիտնականները նոր հակաբիոտիկ են ստեղծել տուբերկուլյոզի դեմ


13:30 , 28 հոկտեմբեր, 2018

ԱՄՆ-ի և Հնդկաստանի գիտնականները նոր հակաբիոտիկ են ստեղծել, որն արագ ոչնչացնում է Mycobacterium tuberculosis-ի մանրէները: Այս մասին հաղորդում է ACS Infectious Diseases ամսագիրը:

Նշվում է, որ հիվանդությունն առաջացնող մանրէները հակաբիոտիկներից թաքնվում են դրանց նկատմամբ կայուն բջիջներում և խոցելի են միայն այն դեպքում, երբ գտնվում են մյուսներին վարակելու «որոնումներում»: Այդ պատճառով ամերիկացի և հնդիկ քիմիկոսները ստեղծել են դեղ, որը կարող է ճեղքել Mycobacterium-ը և ոչնչացնել այն:

Գիտնականների խոսքով՝ այս հակաբիոտիկը քիմիապես ագրեսիվ է և լուրջ սպառնալիք է ներկայացնում միկրոօրգանիզմների համար: