Քաղաքային կյանքը կապված է ինֆարկտների բարձր ռիսկի հետ


22:00 , 27 հոկտեմբեր, 2018

Շվեյցարիայի հասարակական առողջության ինստիտուտի հետազոտողները պարզել են, որ քաղաքային կյանքը դանդաղ, սակայն հաստատուն կերպով ազդում է մարդու սրտամկանի վիճակի վրա։ Քաղաքում չափազանց աղմկոտ է՝ առողջ մնալու համար։ Սիրտ–անոթային հիվանդությունների վրա ազդում է քաղաքային աղմուկի բարձր մակարդակը, ինչպես նաև ավտոմեքենաների արտանետումները։

Տվյալ եզրակացությունն այն բանից հետո է արվել, երբ հետազոտողները վերլուծել են 2000-2008 թվականներին երկրում գրանցված 19,2 հազար մահացու դեպքերը։

Պարզվել է, որ քաղաքաբնակների մոտ սիրտ–անոթային համակարգի խանգարումներ ավելի հաճախ են հանդիպում ։