Սննդագետ. Պետք է ահաբեկվել ոչ թե «ձիու միս» տերմինից, այլ...


15:20 , 27 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Գումի շուկայի հարևանությամբ  վաճառքի կետերից հայտնաբերած ձիու մսի մասին հարցերին պետական մարմինն  այս պահին չի պատասխանում։

Պարզ չէ, թե ինչքան մսի մասին է խոսքը, գնորդներ եղե՞լ են, թ՞ե ոչ,  որտեղի՞ց է միսը հայտնվել շուկայում, ի՞նչ պայմաններում են ձին կամ ձիերը մորթվել, դրանից հետո փորձաքննություն անցե˚լ է միսը, թե˚ ոչ,  ի՞նչ է արվել հայտնաբերած մսի հետ։

Մինչ հստակ պատասխաններ կհնչեն այս հարցերին,   այս պահին մնում է ենթադրություններ անել։ Եթե այն հայտնվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում, ապա կարելի է պնդել, որ վաճառվել է տավարի մսի անվան տակ, ուղեկցող փաստաթղթեր էլ չի ունեցել կամ էլ դրանք կասկածի տեղիք են տվել։ Փաստն այն է, որ միսը շուկա հասել է վատ վերահսկողության կամ նույնիսկ դրա բացակայության արդյունքում։

Ձիու մսի՝ շուկայում հայտնվելու պատճառների, դրա օգտագործման հնարավոր վտանգների մասին Panorama.am-ը խոսել է սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանի հետ։ Նա նկատում է՝ ձիերին միշտ այս սեզոնին են սպանդի ենթարկում, ամռանը շահագործում են,  ձմռանը՝ մորթում,  նրանց ձմռանը կերակրելը թանկ  է ու ոչ ձեռնտու։ Ու քանի որ հիմա տավարի միսը ոսկու գին ունի, ձիերին մորթելն ու միսը վաճառելը շահեկան բիզնես է։

Սակայն մարդկանց պետք է ահաբեկի  ոչ թե «ձիու միս» տերմինը,  այլ փաստը, որ միսը չի ենթարկվել մալլենիզացիայի, ինֆեկցիոն հիվանդությունների ստուգման (маллеинизация

«Խնդիրը ոչ թե ձիու մսի իրացման մեջ է, այլ պատշաճ պետական  վերահսկողության չենթարկված լինելու։ Եթե ձին չի ենթարկվել մալլենիզացիայի, ոչ ոք չի կարող ասել, այդ ձին հիվա՞նդ է եղել, վարակվա՞ծ է եղել, թե՞ ոչ։ Այս պարագայում առկա են հանրային առողջապահական ռիսկեր՝ ընդհուպ վարակ»,- ընդգծում է մասնագետը։

Նա մատնացույց է անում զարգացած երկրների փորձը, որտեղ այս ոլորտում օրենսդրությամբ հստակ սահմանված են կոմերցիոն կեղծարարություններ, երբ մսի մի տեսակը փոխարինվում է մեկ այլ տեսակով։ Ձիու մսի  շուրջ եվրոպական սկանդալն էլ նույն պատճառով էր, երբ լազանիայում ընդամենը 1 տոկոս ձիու միս էր հայտնաբերվել, և պարզվել էր, որ այդ ձին բուծվել է ոչ թե սննդում օգտագործվելու, այլ՝ ուրիշ նպատակով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ