Մտածել է պետք. Արարատ Միրզոյանը դժվարացավ ասել՝ իրեն ավելի շատ գործադիրում է տեսնում, թե օրենսդիրում


12:30 , 27 հոկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

«Իմ քայլը» դաշինքի ցուցակը պետք է լինի հեղափոխության ցուցակ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը։

«Այդ ցուցակը պետք է ընձեռի սերնդափոխության հնարավորություն։ Պետք է լինեն դեմքեր, ովքեր ընկալելի են հասարակությանը նաև իրենց փորձով, գիտելիքներով և չունեն պախարակված անուն և հեղինակություն, այսինքն՝ տարիքով ավագ սերունդն էլ պետք է լինի», -ասաց Արարատ Միրզոյանը։

Նա չբացառեց, որ ցուցակում կարող են լինել անուններ, որոնց վերաբերյալ նաև մարդկանց մի խումբ կարող են վերապահումներ ունենալ։

Քանի դեռ ցուցակը հստակ չէ, Արարատ Միրզոյանը դժվարացավ ասել, թե ինքը որ հորիզոնականում կլինի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ