Ծանրամարտ. Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն


12:10 , 27 հոկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Ծարամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հերթական մեդալն է նվաճել Լեհաստանում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Մինչև 20 տարեկանների պայքարում +105 կգ քաշային կարգում փոխչեմպիոն է դարձել Վարազդատ Լալայանը: Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 406 կգ արդյունք՝ պոկում վարժությունում գլխավերևում պահելով 184 կգ, իսկ հրումում՝ 222 կգ:

Լալայանը ոսկե մեդալակիր դարձած բելառուս Էդուարդ Զիազիուլինին զիջել է 7 կգ-ով: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Հայաստանի երիտասարդական հավաքականից Արսեն Մարտիրոսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր, Արփինե Դալալյանը՝ արծաթե, իսկ Դիանա Աղաբեկյանը փոքր բրոնզե մեդալ էր նվաճել:

+105 կգ քաշային կարգի պայքարը ներկայացված է ստորև: