Եթե իմանամ, որ անձամբ ինչ-որ մեկը կատարել է Հոկտեմբերի 27-ը, էնքան նամուս ու թասիբ ունեմ, ես իմ հաշիվները կմաքրեմ իր հետ. Արմեն Սարգսյան


11:40 , 27 հոկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

Քանի կասկածը կրծում է մեր սիրտն ու հոգին, անհրաժեշտություն կա վերջնականապես բացահայտելու Հոկտեմբերի 27-ը, լրագրողների հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն ունի և ապագայում կամք է դրսևորելու, որ այս գործը վերաբացվի, վերաքննվի։ Այլ հարց է, թե ինչքանով կհասնենք արդյունքի կամ ինչ արդյունքի կհասնենք։ Դա ապագայում կերևա, բայց որ հավատում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կուզենա և ցանկություն ունի չբացահայտված էս տեսակի ոճիրներ բացահայտելու, այդ կամքն ունի», - ասաց Արմեն Սարգյանը։

Նա նշեց, որ այս պահին անձամբ որևէ մեկին չի տեսնում որպես Հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատվիրատու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ