«Հրապարակ». Բոլթոնը բաց տեքստով ասել է, որ վատ կլինի, եթե պարզվի, որ Սիրիա ուղարկված առաքելությունը ոչ թե հումանիտար է, այլ ռազմա­կան


09:50 , 27 հոկտեմբեր, 2018
«ԱՄՆ նախագահի անվտան­գության հարցերով խորհր­դական Ջոն Բոլթոնը Հայաստանի փորձագետ-քաղաքագետներից հանդիպման է հրավիրել Դավիթ Շահնազարյանին, Սուրեն Սարգսյանին, Էդիկ Աբրահամյանին, Ստեփան Սաֆարյանին և Արթուր Ղազինյանին: Հան­դիպման ընթացքում հատկապես ծանրացել է Ռուսաստանի դրոշի տակ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու ՀՀ իշխանություն­ների որոշման վրա՝ չթաքցնելով իրենց դժգոհությունն այդ քայլից և բաց տեքստով հասկացնե­լով, թե վատ բան եք արել, բայց շատ ավելի վատ կլինի, եթե հետագայում պարզվի, որ դա այնքան էլ հումանիտար առաքելություն չէ, այլ՝ ռազմա­կան: 

Այսինքն՝ ամերիկյան կողմը շատ ուշադիր հետևելու է այդ առաքելությանը: Բոլթոնը հե­տաքրքրվել է, թե կոնկրետ հայ պաշտոնյաներից ում մտահղացումն է եղել դա՝ կրկին հասկաց­նելով, որ ինքը Ռուսաստանից է գալիս, և այն­տեղ իրեն ասվել է, որ նախաձեռնությունը բխել է Հայաստանից: Քաղաքագետները զարմացել են ակնարկներից, որ Հայաստան պետության հանդեպ մեծ չէ իրենց հարգանքը, և եթե նման քայլերը կրկնվեն, ՀՀ-ն կկորցնի ռազմավարական դաշնակցի իր կարգավիճակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: