03:16 , 27 հոկտեմբեր, 2018Ցեզար Սայկոկը, որը կասկածվում է պայթուցիկ սարքերով փաթեթներ ուղարկելու մեջ, ենթադրյալ հանցանքի պահին ապրել է ֆուրգոնում,– հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան իրավապահ մարմիններին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ 58-ամյա Սայկոկին ծնողները տնից դուրս են հանել, այդ պատճառով էլ տղամարդը տեղափոխվել է ապրելու սպիտակ ֆուրգոնի մեջ։
Հաղորդվում է, որ կասկածյալին բերման ենթարկելուց հետո ֆուրգոնը ՀԴԲ բաժանմունք է տեղափոխվել՝ Միրամարում, Ֆլորիդայի նահանգում։