Լոռիում առատ ձյուն է տեղում (Photo)


00:50 , 27 հոկտեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան եւ Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին առատ ձյուն է տեղում: Վանաձորում հորդառատ անձրեւները կարծես թե դադարել են, բայց տեղումները ձյան տեսքով շարունակվում են նշված հատվածներում:Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղում ու Սպիտակի ոլորաններում տեղի ճանշինները արդեն իսկ իրականացնում են ճանապարհների մաքրման աշխատանքներ:Վանաձորում ժամը 23-ի դրությամբ բազմաթիվ վարորդներ զբաղված են անվադողերի փոխարինմամբ: Լոռու մարզային փրկարարական վարչությունից ՀԺ-ին հայտնեցին, որ ժամը 23:00-ի դրությամբ մարզում դժվարանցանելի են Սպիտակի ոլորանները, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դժվարանցանելի են նաեւ Դիլիջանի ոլորանները: