Նոր լեզու սովորելը նման է նոր մասնագիտություն ձեռք բերելուն։ Երկու դեպքում էլ այնքան բան կա անելու, որ չգիտես ինչից սկսել։ Այս խորհուրդները ձեր գործն ավելի կհեշտացնեն, իսկ սովորելու գործընթացն ավելի հետաքրքիր կդառնա։
Դա այդքան էլ դժվար չէ։ Վստահաբար դուք ձեր ժամանակի մեծ մասը համացանցում եք անցկացնում։ Ինչո՞ւ այդ ժամանակի մի մասը չհատկացնել նոր լեզու սովորելուն։
Բացի համացանցից՝ դուք շատ ժամանակ եք անցկացնում նաև շրջապատի իրերի հետ։ Դա չի նշանակում, որ դուք ձեր կատվի վրա թուղթ պիտի փակցնել, բայց, օրինակ, հեռախոսի, սառնարանի կամ համակարգչի վրա կարելի է։ Այսպես դուք գոնե մի քիչ կավելացնեք ձեր բառապաշարը։
Սմարթֆոնների համար կան հազարավոր հավելվածներ, որոնք կարող են լեզու սովորելու համար օգտակար լինել։ Բայց սա ամենը չէ։ Եթե դուք ցանկանում եք սովորել, ապա փորձեք Cat Spanish հավելվածը։ Այս հավելվածը իսպաներեն է սովորեցնում հումորային քարտերի միջոցով։ Այսպես սովորելու վրա էլ շատ ժամանակ չեք վատնի։
Մենք տեղեկատվությունն ավելի լավ ենք հիշում, եթե այն գրի ենք առնում։ Այդ իսկ պատճառով աուդիոգրքեր լսելիս գրի առեք այն ամենը, ինչը, ըստ ձեզ, ուսուցողական կարող է լինել։