Կալիֆոռնիայում նացիստական տարբերանշանով ինքնաթիռ է վթարի ենթարկվել (Photo)


01:10 , 27 հոկտեմբեր, 2018
Կալիֆոռնիա նահանգի մայրուղիներից մեկում նացիստական տարբերանշանով վինտաժային ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ Հայտնի է, որ ինքնաթիռը պատկանել է ոչ կոմերցիոն մի կազմակերպության, որը զբաղվում է պատմական ճակատամարտերի, շքերթների և տոնակատարությունների կազմակերպմամբ։ Օդաչուի խոսքերով՝ խնդիր է առաջացել շարժիչի հետ, և օդաչուն ստիպված որոշել է վայրէջք կատարել մայրուղու վրա։
Սոցիալական կայքերի օգտատերերն այս վթարը արդեն անվանել են մատրիցայի հետ կապված խնդիր։