Քարաթափում է տեղի ունեցել Վարդենյաց լեռնանցքում


21:40 , 26 հոկտեմբեր, 2018

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում՝ քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ-ում ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Նախարարությունից մանրամասնում են՝ պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 36-րդ կմ-ին, ճանապարհի երթևեկելի հատված է թափվել 5 մանր քար:

Փրկարարները քարերը հեռացրել են ճանապարհից: