Բոտոսքի արդյունավետության համար պետք է հաճախ մռայլվել


23:20 , 26 հոկտեմբեր, 2018

Դեմքի տարատեսակ արտահայտությունները կարող են արագացնել բոտոքսի ցանկալի արդյունքը՝ կնճիռները հարթեցնելու հարցում: Դա է ցույց տվել Չիկագոյի Northwestern University համալսարանի գիտնականների ուսումնասիրությունը: Դրա հեղինակները պնդում են, որ եթե մարդ կիտում է հոնքերը կամ դրանք վեր է բարձրացնում դեմքի զարմացած արտահայտություն ի ցույց դնելով, իսկ ավելի լավ է այդ երկուսը միասին, բոտոքսի ներարկումների արդյունքն ավելի արագ է ի հայտ գալիս:

Արդյունքը կլինի հոնքամիջյան կնճիռների և աչքերի շրջանում թռչնի թաթերի կամ կնճիռների անհետացումը:

Բոտոքսը պացիենտներին օգնում է ավելի երիտասարդ դեմք ունենալ, սակայն դրա ազդեցությունը մի քանի ամիս է պահպանվում: Իսկ ներարկումից հետո արդյունքը մեկ շաբաթ անց է նկատելի:

Պարզվել է նաև, որ դեմքի տարբեր արտահայտություններն արագացնում նե բոտոքսի ազդեցությունը: