Թուրքիայում ասֆալտի փլուզման պատճառով երկու կին հայտնվել են գետնի տակ (Video)


19:15 , 26 հոկտեմբեր, 2018

Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում երկու կին հայտնվել են գետնի տակ։ Միջադեպը արձանագրել են տեսախցիկները։ Տեսանյութը հրապարակվել է DHA-ի YouTube-յան ալիքում։

Տեսանյութում երևում է, որ կանայք կանգնում են փողոցում և զրուցում և այդ պահին փլվում է նրանց ոտքի տակի ասֆալտը։ Տուժածներին օգնության են հասնում անցորդները։