Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը կանցկացվի հոկտեմբերի 31-ին Բրյուսելում


17:10 , 26 հոկտեմբեր, 2018
Aysor.am-ը գրում է.
Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստը՝ դեսպանների մակարդակով, հոկտեմբերի 31-ին կանցկացվի Բրյուսելում: Այս մասին ТАСС-ին հայտնել են դաշինքի մամուլի ծառայությունում:
 
«ՌՆԽ-ի հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 31-ին,-հայտնել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում:-Այն կդառնա Ռուսաստանի հետ հարաբերությունների նկատմամբ ՆԱՏՕ-ի երկակի մոտեցման բաղկացուցիչ մասը՝ հիմնված ուժեղ պաշտպանության և սուբստանտիվ երկխոսության վրա: Այս հանդիպումն ութերորդը կդառնա վերջին երկու տարվա ընթացքում»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։