15:50 , 26 հոկտեմբեր, 2018Armsport.am-ը գրում է.
Լեհաստանի Զամոսկ քաղաքում շարունակվում են ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունները:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր մեր մինչև 23 տարեկաններն ազատ են մրցումներից:
Մինչև 20 տարեկանների պայքարում մեր մարզուհիներից այսօր առաջինը մրցահարթակ է դուրս եկել Դիանա Աղաբեկյանը (90 կգ):
Նա պոկել է 89 կգ, որը հինգերորդ ցուցացանիշն էր: Հրումում Աղաբեկյանը գլխավերևում է պահել 119 կգ և արժանացել է փոքր բրոնզե մեդալի:
Մեր մարզուհին երկամարտի 208 կգ-ով եզրափակել է լավագույն քառյակը: