Կարսում քրդամետ կուսակցության գործիչներ են ձերբակալվել


15:30 , 26 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Կարս նահանգում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել:

Ըստ Demokrathaber-ի` քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ գործողությունների շրջանակներում խուզարկվել են ԺԴԿ-ականների տները: Ձերբակալվել են մի շարք ԺԴԿ-ական գործիչներ, այդ թվում` կուսակցության համանախագահի խորհրդատուն, նաև` նախկին պատգամավոր:

Ձերբակալությունների պատճառը դեռևս անհայտ է: