Ճիշտ չէ շահագրգռել հակամարտող կողմերին հայտարարություններով, թե ում զենքն է ավելի լավը. Վահրամ Բաղդասարյան


12:20 , 26 հոկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ճիշտ չի համարում ամերիկյան ու ռուսական սպառազինության համեմատությունը Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից և կոչը Հայաստանին՝ գնել ամերկյան ռազմական տեխնիկա, քանի որ այն ավելի լավն է։

«Ընդհանուր առմամբ, պետք է նշեմ, որ պայմանավորվածության ու միջազգային  կոնվենցիաների համաձայն՝ հակամարտող երկրներին ճիշտ չէ զենքեր վաճառելը։ Անկախ նրանից՝ դա կվերաբերի Միացյալ Նահանգներին, թե Ռուսաստանին։ Դա ավելի է լարում իրավիճակը։ Ես կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէ նման հայտարարություններով շահագրգռել կողմերին, թե ում զինատեսակներն են ավելի հզոր ու ավելի ուժեղ», - ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասաց Վահրամ Բաղդասարյանն՝ ընդգծելով.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ